-
20.10.2023|
12:59
Մարդուս կյանքի միջին տևողությունը յոթանասուն տարի է: Ուզի-չուզի՝ մի ութ-ինը ժամը պետք է քնի, որը կազմում է այդ հերն անիծած յոթանասուն տարվա մեկ-երրորդը: Քնի այս պարագան սոսկալի անաչառ է, այսինքն, կապ չունի, թե դու ով ես, վսյո, պիտի քնես:
-
18.10.2023|
11:01
«Լինել ադրբեջանցի՝ նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուսական գրականություն, ունենալ հայկական ճարտարապետություն, հավատալ արաբների կրոնին, նշել թալիշական տոները, գնել արևմտյան տեխնոլոգիաներ, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի։
-
18.10.2023|
07:55
Ես նկարում եմ իմ երազանքները, նկարում եմ Հայաստանի ապագան: Ես գորշ ու անգույն իրականությանը հակադրում եմ մեկ ուրիշ աշխարհ ու մարդկանց նվիրում եմ գեղեցիկ գալիքի հույսը: Մարտիրոս Սարյանը եղեռնի ժամանակ ծաղիկներ էր նկարում, ու մեծ նկարչի գույները նույնպես վառ էին: Ես իրավունք չունեմ տրվելու ցավին, իրավունք չունեմ ընկճվելու, որովհետև արվեստագետ եմ ու պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ: Սիլվա Կապուտիկյանը ասում էր՝ քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես:
-
17.10.2023|
21:33
Լսեցէ՛ք, նահատակներ, որ ձեր արիւնով դաշտեր ներկեցիք եւ Ղեւոնդ Երէցի խաչը փայլեցրիք, զարթէ՛ք ձեր քնից:
-
17.10.2023|
14:11
Գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ապագա ձագերի համար։
-
15.10.2023|
17:01
Մեկ էլ տեսար վայրկենաբար երևաց, ու տասը տարի ո՛չ ձայն կա, ո՛չ ձուն:
-
15.10.2023|
15:34
Ո՞նց են քլնգում, ո՞նց են ցեխը կոխում իրենց նախկին շեֆերին։ Ո՞նց են ջուր լցնում իրական ու կարծեցյալ թշնամու ջրաղացին։
-
13.10.2023|
12:22
-Ու՞ր են Հնդկաստանի հայ գաղթօջախի աստղաբաշխական հարստությունները. գաղութը վերացրին, հարստությունը տարվեց Մեծ Բրիտանիա,
- Ու՞ր է Բաքվի ու Թբիլիսիի մեծահարուստների ունեցվածքը. փողերը հոսեցին Եվրոպա, անշարժ գույքին տիրում են վրացիներն ու թուրքերը,
- Ու՞ր են օսմանյան Թուրքիայի հայերն ու նրանց ահռելի կարողությունները. իրենց եղեռնի ենթարկեցին, փողերը տարվեցին Գերմանիա ու Անգլիա...
-
11.10.2023|
16:10
«Աշխարհը մեզ բանի տեղ չդրեց, աշխարհը մեզ չօգնեց, բայց Իսրայելին օգնում ա», «Մեր պատերազմի ժամանակ ոչինչ չարեց, բայց Ուկրաինային օգնեց» ասելը կամ գրելը ամենամեծ ապուշությունն ա, որովհետև նման բան ասողը գոնե մի վայրկյան պիտի մտածի...
-
10.10.2023|
14:21
Նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները: